Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

«Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը ԱԺ արտահերթ նիստում

«Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը ԱԺ արտահերթ նիստում
29.11.2016 | 13:45

Օրենքը լրամշակելու անհրաժեշտությունը ծագել է սահմանադրական փոփոխություններից հետո: Նոր օրենքով, ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, կդյուրացվի կուսակցություն գրանցելու գործընթացը, կնվազեցվեն պահանջները. 200-ի փոխարեն 100 հիմնադիր անդամ, 2000-ի փոխարեն կուսակցությունը կարող է ունենալ 1000 անդամ:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գործող 79 կուսակցություններին օրենսդրական փոփոխությունից հետո վերագրանցվելու պահանջ չի ներկայացվի:
Պատգամավորների մի մասը բարձրացրեց քաղաքական դաշտում զուտ ձևականորեն, թղթի վրա գոյություն ունեցող մարդ-կուսակցությունների հարցը՝ կարծիք հայտնելով, որ օրենքի ազատականացումն ավելի կվատթարացնի իրավիճակը:

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ